ՆԱՏՕ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում սահմանափակ է. Մաթիաս Քիսլեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը կարծում է, որ ՆԱՏՕ-ի ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, մասնավորապես ղարաբաղյան կարգավորման գործընթացում կարող է սահմանափակ լինել:

«Իհարկե, ՆԱՏՕ-ի համար կարեւորագույն խնդիրներ են մնում կայությունն եւ անվտանգությունը հարավում, արեւելքում, անդամ եւ ոչ անդամ պետությունների դեպքում, սակայն այժմ հիմնական ուշադրությունը կենտրոնացված է արեւելքում: ՆԱՏՕ-ն ունի գործընկերության ծրագրեր ոչ անդամ երկրների հետ, եւ Հայաստանը նույնպես այդ ծրագրերի անդամ է: Պետք է շեշտել, որ համագործակցությունը կլինի հաջող, եթե լինի երկկողմանի շահագրգռվածություն: ՆԱՏՕ-ն միանշանակ հաշվի է առնում գործընկեր երկրների շահերը, այստեղ ամեն ինչ արդեն կախված է Հայաստանից, թե նա ինչպես կձեւակերպի իր կարիքները եւ ինչպես կներկայացնի ՆԱՏՕ-ին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց դեսպանը:

Անդրադառնալով Ռուաստան-ՆԱՏՕ հարաբերություններին՝ նա նշեց, որ ՆԱՏՕ-ն չի կարող դիտվել որպես սպառնալիք Ռուսաստանի համար:

«ՆԱՏՕ-ն առաջին հերթին կենտրոնանալու է երկխոսություն հաստատելու հեռանկարների վրա»,-ընդգծեց Գերմանիայի դեսպանը:

Հուլիսի 8-9-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցում էին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդները`այդ թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Արևմտյան պետությունների ղեկավարներից բացի գագաթնաժողովին մասնակցում էին նաև Դաշինքի հետ համագործակցող երկրների ղեկավարները, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայերեն Русский

Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա

Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ