Սպորտ

Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ խումբը մեկնեց Ռիո

2 րոպեի ընթերցում

Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ խումբը մեկնեց Ռիո

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության հովանավորությամբՀայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ խումբը մեկնեց օլիմպիական մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրո:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժնից, բռնցքամարտիկները՝ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, հրաձիգ Հրաչիկ Բաբայանը՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ, սպասարկող կազմի մի քանի անդամներ Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնել են օլիմպիական մայրաքաղաք:

Պատվիրակության հետ Ռիո է մեկնել նաև ծանրամարտի` Հայաստանի հավաքականի անդամ` Առաքել Միրզոյանը: Պատվիրակությունը ղեկավարում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

«Օլիմպիական խաղերից առաջ եզրակացություններ անելն անշնորհակալ գործ է: Սակայն կրկում եմ, ինչպես Նանկինի օլիմպիական խաղերից առաջ էր, հիմա էլ այնպես է ստացվել, որ օլիմպիական խաղերին կմասնակցենք գործող աշխարհի չեմպիոնով կամ մեդալակիրներով: Օլիմպիական հավաքականի կազմը համալրված է այն մարզիկներով, ովքեր իրենք են վաստակել այդ վարկանիշը, որը հույս է ներշնչում, որ այս խաղերում մենք կունենանք մեր բաղձալի արդյունքը: Հենց մարզիչների և մարզիկների առաջարկով է, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել է նրանց ուսումնամարզական հավաքները»,- ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

«Ազգային օպերատորի աջակցությամբ Ռիո մեկնած ազգային օլիմպիական հավաքականի ելույթներին բոլորս ենք հետևելու և համոզված եմ, որ շատերը վերադառնալու են բրոնզե, արծաթե և, անկասկած, ոսկե մեդալներով: Մենք հավատում ենք մեր մարզիկների տոկունությանը և միայն հաջողություն ենք մաղթում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նախօրեին նույն չվերթով Ռիո էին մեկնել ծանրորդները, լողորդները և աթլետները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում