Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվել են Turkish Airlines-ի 100-ից ավելի աշխատակիցներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման ձախողումից հետո աշխատանքից հեռացվել են Turkish Airlines ազգային ավիափոխադրող ընկերության 100-ից ավելի աշխատակիցներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, աշխատակիցներն ազատվել են անցած կիրակի:

Նշվում է, որ աշխատանքից հեռացվածների մեջ կան նաեւ ավիաընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Գործակալությունը հաղորդել է, որ Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումից հետո իշխանությունների հանձնարարությամբ պաշտոնաթող կարվեն Թուրքիայի դեսպանների զգալի մասը եւս, որոնցից ոմանք, ինչպես նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն «կարող էին անարդարացիորեն զբաղեցնել իրենց պաշտոնները»:

Ըստ գործակալության` Թուրքիայի իշխանություններն արդեն 42 լրագրողների ձերբակալելու հրամաններ են տվել իրավապահներին:

Reuters-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 23-ին հայտարարել է, որ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ կապված հեղաշրջմանը մասնակցության մեղադրանքով ընդհանուր առմամբ 13 հազար ձերբակալություն է իրականացվել:

Էրդողանը հայտնել է, որ ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում զոհվել է 246, վիրավորվել՝ 2185 մարդ: Նրա խոսքով` ձերբակալվածներից 4 հազարը զինվորականներ են, որոնց թվում` 103-ը գեներալներ:

Էրդողանը նաեւ հրամայել է փակել հազարից ավելի մասնավոր դպրոցներ եւ ուսումնական հաստատություններ, որոնք կարող են կապված լինել չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդների հետ, որին Անկարան մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Հայերեն English

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են