Մշակույթ

Գյումրիում մեկնարկել են «Պարարվեստի օրերը»

2 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկել են «Պարարվեստի օրերը»

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի շրջանակներում հուլիսի 24-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Պարարվեստի օրեր» միջոցառումը՝ սփյուռքից ժամանած պարախմբերի մասնակցությամբ: Փառատոնի շրջանակներում Գյումրիում ելույթ ունեցան Բուենոս Այրեսի, Թբիլիսիի, Սպահանի, Արմավիրի (ՌԴ), Ֆիլադելֆիայի, Նյու Ջերսիի պարահային համույթները, նաև Գյումրու պարային խմբերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը, փառատոնի նպատակն է ընդլայնել Հայաստանի և Ղարաբաղի« ինչպես նաև սփյուռքի միջև համագործակցությունը մշակույթի ոլորտում, սփյուռքի համայնքներում զարգացնել հայ մշակույթը:

«Իմ Հայաստան» առաջին փառատոնն անցկացվել է 2012 թվականին: Փառատոնն անցկացվում է երկու տարին մեկ: «Այս տարի աննախադեպ հոսք կար. մասնակցության 110 հայտ ենք ստացել աշխարհի 25 երկրից: Պարային փառատոնից հետո Շուշիում տեղի կունենա ասմունքի փառատոն, ապա երգչախմբային փառատոն, իսկ սեպտեմբերին կմեկնարկի դուդուկի և այլ նվագարանների փառատոնը: Սեպտեմբերի 26-ին էլ արդեն ավանդույթ է դարձել Կոմիտասի ծննդյան օրը հայ երգին նվիրված համերգ կազմակերպել: Ունենք նաև համերգ «100+1»՝ նվիրված ցեղասպանությանը»,- նշեց Էդուարդ Եսայանցը՝ փաստելով, որ որպես ավանդույթ ցանկացած փառատոնի ժամանակ այցելություն է լինում նաև Գյումրի և Շիրակի մարզի պատմական վայրեր:

Այս տարի փառատոնը համախմբել է 46 պարախմբերի, 11 երգչախմբերի, անհատ կատարողների և դուդուկահարների աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնն այս անգամ ոչ միայն իր աշխարհագրությամբ էր բազմազան, այլ նաև առանձնանում էր մասնակիցների մեծ թվով: «Այս տարի մի ուրախալի փաստ ևս արձանագրվեց՝ օտարերկրացիներն են ցանկություն հայտնել հայկական խմբերում մասնակցել փառատոնին»,- հավելեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը:

Արմենուհի Մխոյան

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Մշակույթ

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

Մշակույթ

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

Մշակույթ

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում