Տարածաշրջանային

ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցությունը վտանգված է. Ջոն Քերի

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցությունը վտանգված է. Ջոն Քերի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մեջ կասկածվողների նկատմամբ աննախադեպ բռնաճնշումների հետ կապված ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին թուրքական կառավարությանը ժողովրդավարական սկզբունքներին հետեւելու կոչ է արել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Washington Post թերթը հայտնում է, որ Քերին անհանգստություն է հայտնել Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո շարունակվող ձերբակալությունների եւ հազարավոր չինովնիկների կալանավորվելու կապակցությամբ:Ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված Թուրքիայի ղեկավարությունը չի բացառել երկրում, մահապատիժը վերականգնելու հնարավորությունը:

Ամերիկյան թերթի կարծիքով` նման գործողությունները վտանգում են ժողովրդավարական սկզբունքները, իսկ դա իր հերթին հարցականի տակ է դնում ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում