Հասարակական

Մեկ ոստիկան զոհվել է, երկուսը վիրավորել. ՀՀ ԱԱԾ

2 րոպեի ընթերցում

Մեկ ոստիկան զոհվել է, երկուսը վիրավորել. ՀՀ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել հունիսի 17-ի առավոտյան տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ՀՀ ԱԱԾ հայտարարության մեջ նշված է. «Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք ևռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքովկալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանցհանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումներիշրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ էարձակվել երկու պատանդ:

ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջութամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար: Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զանգվածային

լրատվության միջոցներին տեղեկատվություն տարածելիս օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները, հակառակ դեպքում սփռվող ապատեղեկատվությունը նպաստում է ձեռնարկված հանցավոր գործողությունների իրականացմանը, վտանգ ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար»:

Լուսանկարը՝ Ազատություն ռադիոկայանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում