Տարածաշրջանային

Թուրքիայում հայտնաբերվել է Աբգար թագավորի ընտանիքի գերեզմանը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում հայտնաբերվել է Աբգար թագավորի ընտանիքի գերեզմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի տարածքում գտնվող Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքում հայտնաբերվել է հայկական թագավորական տոհմին պատկանող դամբարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Hurriyet Daily News-ը հայտնում է, որ շուրջ 45 հազար քառակուսի մետր տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 80 շիրիմ:

Դրանց շարքում ամենաբարձրադիր վայրում է գտնվում ամենամեծ գերեզմանը, որը, ենթադրաբար, պատկանում է Եդեսիայի արքա Աբգարի ընտանիքին: Գերեզմանն ունի սենյակ տասը մարդու համար: Հայտնաբերվել է նաև խճանկար՝ ասորերեն գրությամբ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում