Պորոշենկոն Բաքվում հակահայկական հայտարարություն է արել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բաքվում հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը:

«Ես ցանկանում եմ հստակ ընդգծել, որ Ուկրաինան չի ճանաչում և չի պատրաստվում ընդունել համապատասխան փաստաթղթեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այս մասին մենք խոսել ենք և ողջունում ենք Ադրբեջանի նմանօրինակ դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ»,- ասել է Ուկրաինայի նախագահը, ով Ադրբեջանին իր ռազմավարական դաշնակիցն է անվանել:

Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային և այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնությունը սատարելու համար:

Հայերեն English