Մշակույթ

«Ոսկե ծիրան». կինոփառատոնի հյուրը հիացած է հայկական երաժշտությամբ

4 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան». կինոփառատոնի հյուրը հիացած է հայկական երաժշտությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի դերասանուհի Ժակլին Բիսեթը հանդիպեց լրագրողների հետ երևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: Բիսեթն այս տարվա կինոփառատոնի պատվավոր հյուրն է:

Դերասանուհին նշեց, որ երկար ժամանակ չէ, ինչ այստեղ է, սակայն արդեն հասցրել է վայելել հայկական երաժշտությունն ու պարել: Բիսեթի խոսքով` նա սովորաբար չի մասնակցում նման միջոցառումներին: Մոտակա օրերին նա հույս ունի նոր բացահայտումներ անել և ծանոթանալ հայկական մշակույթին, մանավանդ` ճարտարապետությանը, պարզապես չգիտի, թե որտեղից է պետք սկսել: «Ես Հայաստանի մասին շատ բան չգիտեմ, բայց Լոս Անջելեսում, ուր ապրում եմ, հայերն անչափ ուրախացան` իմանալով, որ այցելելու եմ Հայաստան: Ես գիտեմ, որ տարիների ընթացքում ձեր երկիրը բախվել է մեծ դժվարությունների, և ես ցավում եմ դրա համար ,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Բիսեթը:

Խոսելով ֆիլմի ամենակարևոր բաղադրիչի մասին՝ Բիսեթն այն համոզմունքը հայտնեց, որ նախ և առաջ կարևոր է լավ սցենարը. առանց դրա ոչինչ չի ստացվի: Նա հավելեց, որ եթե հնարավորություն տրվեր ընտրել այլ մասնագիտություն, ապա ինքը, միևնույն է, կուզենար դերասանուհի դառնալ, քանի որ այն շատ բազմաշերտ մասնագիտություն է:

«Դպրոցն ավարտելուց հետո չգիտեի` ինչ անել, բայց միանշանակ գիտեի, որ հետաքրքրված եմ մարդկանցով, հոգեբանությամբ, գրականությամբ, արվեստով, լուսանկարչությամբ և ուզում էի ճամփորդել: Եվ ես փորձեցի գտնել մասնագիտություն, որը կհամապատասխանի բոլոր այս կետերին, թեպետ չէի համարձակվում պատկերացնել ինձ իբրև դերասանուհի»,- պատմեց «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրը: Նրա դասախոսներից մեկը մի անգամ ասել է նրան, որ ինքը շատախոս է, և գուցե դառնա լավ դերասանուհի: Մի օր էլ նա ընթրիքի էր հրավիրված, որտեղ ներկա է եղել Ռոման Պոլանսկին: Վերջինս ասել է, որ Բիսեթը շատ ներհայեցողական աղջիկ է թվում, և դա կարող է օգնել իրեն դերասանական կարիերայում:

Անդրադառնալով այն թեմային, որ նա միշտ համարվել է Բրիտանիայի ամենագեղեցիկ կանանցից, Ժակլին Բիսեթը նշեց, որ ավելի կարևոր է համարում գրավչությունը, քան գեղեցկությունը:

Ժակլին Բիսեթը նաև այն կարծիքին է, որ երջանիկ լինելու համար պարտադիր չէ ունենալ պաշտոնական փաստաթղթեր: «Ո՞վ ասաց, որ ամուսնությունն ու երջանկությունը հոմանիշներ են: Ես դեմ չեմ ամուսնությանը, բայց ըստ իս` առավել կարևոր էգտնել հարաբերություններ, որ կերջանկացնեն երկու կողմերին»,- ավելացրեց դերասանուհին:

Նշենք նաև, որ նա աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլիի կնքամայրն է: Բիսեթը, սակայն, նշում է, որ շատ լավ չի ճանաչում նրան, սակայն կարծում է, որ Ջոլին, ում մոր հետ անգլիացի դերասանուհին մտերիմ է եղել, շատ իմաստուն, բազմազբաղ և հրաշալի անձնավորություն է: Բիսեթը հույս հայտնեց ավելի լավ ճանաչելու Անջելինային:

Ուինֆրեդ Ժակլին Բիսեթը ծնվել է 1944 թ. Անգլիայի Սարի կոմսության Ուեյբրիջ քաղաքում: Նրա մասնակցությամբ մի շարք ֆիլմեր ֆրանսիական և իտալական արտադրության են: Նա նկարահանվել է «Ամերիկյան գիշեր», «Կիրակնօրյա կինը», «Ով է սպանում Եվրոպայի մեծ խոհարարներին», «Երբ ժամանակը լրացավ», Մահ սիրո մեջ» և մի շարք այլ ֆիլմերում:

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում