Ադրբեջանն ուսումնական թռիչքներով փորձում է հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմի վրա. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն ուսումնական թռիչքներով փորձում է հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմի վրա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը: «Նման ուսումնական թռիչքների հիմնական նպատակը հնարավոր ռեալ ռազմական զարգացումներին պատրաստ լինելն է: Նրանց համար հիմնական թշնամին մենք ենք, դա նշանակում է, որ այդ վարժանքներն ուղղված են մեր դեմ: Դրան գումարած կա հոգեբանական գործոնը` ցույց տալ սպառազինությունը և այլն»,-ասաց Նարեկ Գալստյանը:

Առաջիկայում սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, դրանից բացի, նախատեսված է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը Ռուսաստան, որքանո՞վ է հավանական լարվածությունը: Հարցին ի պատասխան, քաղաքագետը նշեց, որ այս փուլում ոչինչ չի կարելի է բացառել:

«Եղել են դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնյաների այցից առաջ, այցի ընթացքում կամ դրանից հետո Ադրբեջանը սահմանին լարվածություն է հրահրում: Կարծում եմ, որ մոտ ժամանակներում սահմանին կառավարելի լարվածություն կլինի, մինչև Ադրբեջանը հասկանա, թե ինչ է ուզում անել: Ավիացիայում այսպիսի հասկացություն կա` վերադաձի անհնարիության կետ: Հիմա Ադրբեջանի ծավալապաշտական հայտարարությունները հասցրել են մի կետի, որից վերադարձ հնարավոր չէ: Նրանք հայտարարում են, որ ամբողջ Ղարաբաղն են ուզում, հետևաբար դա իրենց համար լուրջ խնդիր է ու պետք է ժողովրդին ցույց տան` իբր իրենց գործին նվիրված են»,-ասաց քաղաքագետը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանը ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ ուսումնամարզական թռիչքներ է անցկացնում: ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անց է կացնում ուսումնամարզական թռիչքներ: Ժամը 11:00-ի դրությամբ այդ ուսումնամարզական թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթիռ և 41 ուղղաթիռ: ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային և դիտարկման համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները և աչալուրջ հետևում դրանց գործողություններին»:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում