Մահացել Է իտալական «կոզա նոստրա» մաֆիայի պարագլուխ Բեռնարդո Պրովենցանոն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել Է իտալական «կոզա նոստրա» մաֆիայի պարագլուխ Բեռնարդո Պրովենցանոն, որը 2006 թվականից գտնվում Էր բանտում: Ինչպես հաղորդել Է "Rai News24 հեռուստաալիքը, 83-ամյա հանցագործը վաղուց ծանր հիվանդ Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա Սիցիլիայում հզոր քրեական կազմակերպությունը գլխավորել Է 1993 թվականին՝ «կնքահայր» Տոտո Ռիինայի կալանավորումից հետո: Պրովենցանոն ձերբակալվել Է 2006 թվականին այն բանից հետո, երբ 43 տարի թաքնվել Է արդարադատությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: