ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոհամեդ Ուզինի թվով երրորդ՝ «Սամիրը փոշու մեջ» ֆիլմը հեղինակի վերջին աշխատանքն է: Այն ևս տեղ է գտել «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում:
Ուզինը կարծում է, որ մարդկանց պատկերացումները Ալժիրի և Մարոկկոյի մասին սխալ են. նա դրանում համոզվեց, երբ ներկա գտնվեց հոր թաղմանը:
Ֆիլմի հերոսն իրական կերպար է`Ուզինի քրոջ որդի Սամիրը: Նա ունի երազանքներ, ցանկություններ ու վախեր, սակայն հեղինակի խոսքով` նա չունի այլընտրանք. ալժիրցի տղան Մարոկկոյի և Ալժիրի սահմանին զբաղվում է մաքսանենգությամբ` ընկերոջ հետ ջորիներով վառելիք է տեղափոխում ու վաճառում:
«Իմ նպատակը մաքսանենգությունը քննադատել կամ արդարացնելը չէ, այլ ներկայացնել ալժիրցի տղայի, ով չունի այլ ելք»,- մեկնաբանեց Ուզինը: Նա նշեց, որ այժմ Սամիրի կյանքը շատ է փոխվել, թեպետ ոչ ֆիլմի շնորհիվ:
Ուզինը նաև «Միայն մեկ ժամ»(2001) և «Քարավան»(2003) ֆիլմերի հեղինակն է: