Տարածաշրջանային

Էրդողանը խոսել է Պուտինի հետ հանդիպման ժամկետների մասին

1 րոպեի ընթերցում

Էրդողանը խոսել է Պուտինի հետ հանդիպման ժամկետների մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աթաթուրքի օդանավակայանում Վարշավա մեկնելուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին` անդրադառնալով նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամկետներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Այս պահին հստակեցված ժամկետ չկա: Մեր արտաքին գործերի նախարարները հետևում են դեպքերի ընթացքին: Սակայն օրակարգում կա այս ամսվա վերջ կամ օգոստոսին հանդիպումը ծրագրավորելը: Հստակեցնելուց հետո այս մասին կհայտարարվի»,- հայտնել է Էրդողանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում