Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒLԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Հանրապետության Նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: