Միջազգային

Ֆրանսիան առաջ Է անցել Մեծ Բրիտանիայից աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշում. Reuters

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան առաջ Է անցել Մեծ Բրիտանիայից աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշում. Reuters

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիային հաջողվել Է առաջ անցնել Մեծ Բրիտանիայից աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարանիշում եւ այնտեղ զբաղեցնել հինգերորդ տեղը՝ Եվրամիությունից դուրս գալու (Brexit)՝ երկրի որոշումից հետո բրիտանական ազգային արժույթի թուլացման ֆոնին, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպես, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերջին տվյալներով, որոնք բերում Է Reuters-ը, 2015 թվականին Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել Է 1,864 տրիլիոն ֆունտ ստեռլինգ: Բրիտնական ֆունտի փոխարժեքը հուլիսի 5-ին 2013 թվականից ի վեր առաջին անգամ ցած Է իջել մեկ ֆունտի դիմաց 1,17 եվրոյից: Հաշվի առնելով դա՝ 2015 թվականին Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն համարժեք Էր 2,172 տրիլիոն եվրոյի, ինչը քիչ Է անցյալ տարի Ֆրանսիայի պաշտոնական ՀՆԱ-ից՝ 2,182 տրիլիոն եվրոյից:

Համաշխարհային բանկի (ՀԲ) տվյալներով՝ 2015 թականին աշխարհի խոշորագույն տնտեսությունների ցուցակում առաջին տեղն զբաղեցրել Է ԱՄՆ-ը, երկրորդը՝ Չինաստանը, երրորդ տեղը պատկանում Է Ճապոնիային, իսկ չորրորդը՝ Գերմանիային: Հինգերորդ տեղը, ՀԲ-ի վարկածով՝ զբաղեցնում ղ Բրիտանիան, որից հետո վեցերորդ տեղում Է Ֆրանսիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում