Սահմանադրագետը վերջին սահմանադրական բարեփոխումները պետության կայուն զարգացման հիմք է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր պետության հիմքը Սահմանադրությունն է, որը հնարավորություն է տալիս ապահովել պետության կայուն զարգացումը: Սահմանադրության օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սահմանադրագետ, ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման և իրավական վերլուծության վարչության պետ Բագրատ Ղազինյանը:«Գաղտնիք չէ, որ Սահամնադրությունը իրենից ներկայացնում է ոչ հասարակ իրավական ակտ, այսինքն՝ այնտեղ պարունակվում են այն հինարարար սահմանադրական արժեքները, որոնց վրա խարսխվում է պետությունը: Այնտեղ ամրագրված են պետության խորհրդանիշերը, լեզուն, պետական իշխանության կայացման հիմքերը: Ոչ պակաս նշանակություն ունեն մարդու և քաղաքացու իրավունքների վերաբերյալ դրույթները: Սահմանադրությամբ ամրագրված մոդելով է կառուցվում յուրաքանչյուր պետության պետական իշխանության համակարգը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ղազինյանը:

Անդրադառնալով 2015 թ. սահմանադրական բարեփոխումներին՝ Ղազինյանն ընդգծեց, որ միայն փաստաթուղթը շատ քիչ է իրավական և ժողովրդավարական պետություն կառուցելու համար: «Կարծում եմ, նորություն չի լինի, եթե ասեմ, որ ինչպես պետությունը, այնպես էլ հասարակական հարաբերությունները իրենց տեղում չեն մնում, Սահմանադրությունը պետք է համապատասխանի ժամանակի պահանջներին և ապահովի պետության կայուն զարգացումը: Սա էր այն գաղափարական մոտեցումը, որ ընկած էր սահմանադրական բարեփոխումների հիմքում: Ես կցանկանայի առանձնացնել 2015 թ. սահմանադրական բարեփոխումները, որոնք աննախադեպ են Հայաստանի սահմանադրական զարգացման պատմության մեջ, որովհետև որակապես նոր տեսք ստացավ մեր Սահմանադրությունը»,- ասաց Ղազինյանը:

Նրա խոսքով՝ սահմանադրական վերջին փոփոխությունները թույլ տվեցին ձևավորել համակարգային փաստաթուղթ, որը հնարավորություն կտա պայքար ծավալել մարտահրավերների դեմ:

Հայերեն

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը