Միջազգային

Թրամփին կասկածում են բարեգործական հիմնադրամի գումարները սեփական կարիքներին ծառայեցնելու մեջ

1 րոպեի ընթերցում

Թրամփին կասկածում են բարեգործական հիմնադրամի գումարները սեփական կարիքներին ծառայեցնելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի թեկնածու, գործարար Դոնալդ Թրամփին կասկածում են բարեգործական հիմնադրամի գումարները սեփական կարիքների վրա ծախսելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը:

4 տարի առաջ Թրամփը մասնակցում էր բարեգործական աճուրդի, որտեղ նա գնել էր ամերիկյան ֆուտբոլի աստղ Թիմ Թիբոուի ստորագրված սաղավարտը եւ շապիկը` տրամադրելով 12 հազար դոլար, սակայն հետագայում պարզվել է, որ գնումները կատարվել են ոչ թե գործարարի անվան տակ, այլ դեռեւս 1987 թվականին հիմնադրված իր սեփական շահույթ չհետապնդող կազմակերպության:

Աճուրդի անցկացման պահի դրությամբ նա իր կազմակերպության հաշվին 3 տարի է` որեւէ գումար փոխանցած չի եղել:

Սա կարող է դիտարկվել որպես օրենսդրության խախտում այն դեպքում, եթե սաղավարտը եւ շապիկը համարվեն Թրամփի սեփականությունը, այլ ոչ թե փոխանցված լինեն մեկ այլ բարեգործական հիմնադրամի:

Այժմ նմանատիպ սպորտային հանդերձանք կարելի է ձեռք բերել համացանցի միջոցով 415 դոլարով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում