Life

Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալը, 8,6 մլն դոլարով գնել Է դերասանուհի Էմիլի Բլանթի տունը

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալը, 8,6 մլն դոլարով գնել Է դերասանուհի Էմիլի Բլանթի տունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարդաշյան ընտանիք» ամերիկյան ռեալիթի շոուի մասնակից, մոդել Քենդալ Ջենները առանձնատուն Է ձեռք բերել Արեւմտյան Հոլիվուդի կենտրոնում: Գործարքի գումարը կազմել Է 8,6 մլն դոլար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Glamour-ին:

Կալվածքի նախկին սեփականատերը բրիտանացի դերասանուհի, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր Էմիլի Բլանթն Է: Ժամանակին տունը նաեւ պատկանել Է ամերիկացի դերասան Ջոն Քրասինսկուն, որը հռչակ Է ձեռք բերել «Գրասենյակը» սերիալում խաղացած Ջիմ Հալփերի դերով:

Առանձնատան ընդհանուր մակերեսը գերազանցում Է 440 քառակուսի մետրը, այն բաղկացած Է վեց ննջարանից եւ հինգ կարեւոր սենյակներից: Առանձնատանը հարող տարածքում կա լողավազան:

Քենդալ Ջենները եւ Քիմ Քարդաշյանը մի մորից ծնված քույրեր են: 2016 թվականի մայիսին ամերիկյան GQ հրատարակությունը հրապարակել Է «աշխարհի «ամենազիլ» 20 կանայք» թոփ-թերթիկը, որում 21-ամյա մոդելն զբաղեցրել Է առաջին տեղը: Ցուցակը կազմվում Է խմբագրակազմի անձնական նախապատվությունների հիման վրա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում