Թուրքիան քաղում է «Իսլամական պետության» հետ համագործակցության պտուղները. Ռուբեն Սաֆրաստյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան համագործակցել է «Իսլամական պետության» հետ, դա փաստ է, սակայն վերջին մեկ ու կես տարվա ընթացքում այն Սիրիայում փոխել է իր քաղաքականությունը և ստիպված քայլեր է ձեռնարկում «Իսլամական պետության» դեմ: Վերջինս էլ հանդես է գալիս պատասխան քայլերով: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` նշելով, որ Ստամբուլում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունը «Իսլամական պետության» ձեռագիրն է: Այդ մասին հայտարարել է նաև պաշտոնական Թուրքիան:

«Կարծում եմ, որ սա ոչ միայն վրեժխնդրության ակցիա է Թուրքիայի նկատմամբ, այլև գործողությունների մի շարք է, որի նպատակն է ազդել Թուրքիայի քաղաքականության վրա: Այս ահաբեկչական գործողություններով փորձ է արվում, որ մեծ թվով զոհեր լինեն ու դրանով հասնեն նրան, որ ավելանա երկրի բնակչության դժգոհությունը: Դրանից բացի, պատահական չէ ընտրված ահաբեկչական գործողության վայրը: Այն իրականացվեց միջազգային օդանավակայանում` փորձելով հարվածել Թուրքիայի միջազգային հեղինակությանը»,-ասաց թուրքագետը:

Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ «Իսլամական պետությունը» նման գործողություններով փորձում է ազդել Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, հատկապես Սիրիայում վարած: Այժմ Թուրքիան համագործակցում է «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ: Նրան օժանդակելու քաղաքականությունը, ըստ թուրքագետի, ունի կոնկրետ նպատակ` Հալեպի շրջափակում, Հալեպի գրավում, և դա արվի «Ջաբհաթ ան Նուսրա»-ի միջոցով: Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ «Ջաբհաթ ան Նուսրա»-ն ու «Իսլամական պետություն»-ը մրցակիցներն են: Հետևաբար «Իսլամական պետություն»-ը փորձում է Թուրքիայի այդ քաղաքականության վրա ազդել:

«Ինչպես ցույց է տալիս վերջին շրջանի փորձը, Թուրքիայում նման ահաբեկչությունները կշարունակվեն: Ցավալի է, որ եղան անմեղ զոհեր, բայց եթե աշխարհաքաղաքական առումով բնութագրենք, ապա Թուրքիան ստանում է այն, ինչին արժանի է: Նա մտավ Սիրիայի խաղի մեջ, բռնեց ահաբեկիչների կողմը` օգտագործեց նրանց իր նպատակների համար»,-հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում տեղի է ունեցել ահաբեկչական խոշոր գործողություն, որի հետևանքով կա 30-ից ավելի զոհ, 140-ից ավելի վիրավոր: Ահաբեկչությունն իրականացրած երեք մահապարտները նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա պայթեցրել են իրենց: Օդանավակայանը շուրջ 5 ժամ փակվել է բոլոր տեսակի թռիչքների համար: Արգելափակվել է նաև դեպի օդանավակայան տանող ճանապարհների երթևեկությունը: Օդանավակայան ժամանած վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է լրագրողներն, որ իրենց ունեցած նախնական տվյալներով՝ ահաբեկչության իրականացման պատասխանատուն ծայրահեղական իսլամիստական «Իսլամական պետություն» կազմակերպությունն է:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում