Տարածաշրջանային

Ալբանիայի վարչապետի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայան է ժամանել պայթյունի պահին

2 րոպեի ընթերցում

Ալբանիայի վարչապետի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայան է ժամանել պայթյունի պահին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել հենց այն պահին, երբ օդանավակայանում վայրէջք է կատարել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի ինքնաթիռը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Ռամային վայրէջքից անմիջապես հետո տեղափոխել են կառավարական ընդունելության սրահ: Ավելի ուշ նա ուղևորվել է Անկարա:Ալբանիայի վարչապետը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել` նշելով, որ ահաբեկիչները չունեն կրոն:

Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական խոշոր գործողության հետևանքով զոհերի թիվն ավելանում է: Այս պահի տվյալներով՝ կա 36 զոհ և 147 վիրավոր:Ահաբեկչությունն իրականացրած երեք մահապարտներ նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա պայթեցրել են իրենց:Որոշ տեղեկությունների համաձայն` ահաբեկչության մեջ մասնակից է եղել յոթ մարդ:

Օդանավակայան ժամանած վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է լրագրողներն, որ իրենց ունեցած նախնական տվյալներով՝ ահաբեկչության իրականացման պատասխանատուն ծայրահեղական իսլամիստական «Իսլամական պետություն» կազմակերպությունն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում