Քաղաքականություն

Ապրիլյան պատերազմում Էրդողանի սադրիչ դերը գաղտնիք չէ. Ալեքսեյ Մարտինովը

2 րոպեի ընթերցում

Ապրիլյան պատերազմում Էրդողանի սադրիչ դերը գաղտնիք չէ. Ալեքսեյ Մարտինովը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ապրիլյան իրադարձություններում Թուրքիան եւ անձամբ Էրդողանը իր լուրջ, սադրիչ դերն ուներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Մոսկվայի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:

«Ադրբեջանը վերջին 15 տարիների ընթացքում գտնվում է Թուրքիայի ուշադրության տակ. ադրբեջանական ամբողջ էլիտան, գումարները, բիզնեսները Թուրքիայում են, ամբողջ ռազմական էլիտան ուսում է ստացել հենց թուրքական ռազմական հաստատություններում: Տնտեսական գործընթացների, մասնավորաապես նավթի գների անկման պատճառով ադրբեջանական իշխանությունները այն վիճակում են, որ չեն կարողանում սեփական միջոցներով պահել իր էլիտան, այն ղեկավարել: Եվ այստեղ առաջանում է Ադրբեջանի՝ Թուրքիայից կախման մեջ լինելու հարցը, այն, իրավիճակից, որը ղեկավարում է Էրդողանի նման մարդը: Սա, միանշանակ տարածաշրջանի համար մեծ սպառնալիք է»,-ասաց Ալեքսեյ Մարտինովը:

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, չարժե տարածաշրջանային անվտանգության համատեքստում Հայաստանը որպես առանձին երկիր դիտարկել:

«Այստեղ Վրաստանն է, Հայաստանը, Ադրբեջանը: Կարծում եմ՝ կայուն, հեռանկարային զարգացումը թե՛ տնտեսական, թե՛ հասարակական ոլորտներում կախված է հենց այդ բաժանարար գծերի վերացումից, որն առկա է եղել երկրների միջեւ վերջին տարիներին: Այն, իհարկե, պայմանավորված է ԽՍՀՄ փլուզման գործոնով, չեմ բացառում նաեւ Ռուսաստանի թուլության գործոնը, որը ինչ-որ տեղ կրում է բարոյական, սոցիալ-մշակության, պատմական պատասխանատվություն այդ Անդրկովկասի ազգերի ճակատագրի համար: Մի բան ակնհայտ է, որ մարդիկ չեն ծնվում պատերազմելու ու զոհվելու համար, այլ ապրելու եւ իրենց կյանքը ավելի լավը դարձնելու: Իսկ հենց Թուրքիան եւ նրա հետեւորդները վերածում են տարածաշրջանը քաոսային գոտու, որտեղ կա՛մ քաոս է, կա՛մ պատերազմ»,- եզրափակեց Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրենը:

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում