Քաղաքականություն

Ընտրական օրենսգրքում փոփոխություններն իրականացնելու համար նախատեսվում է ներգրավել 16 միլիոն դոլար

2 րոպեի ընթերցում

Ընտրական օրենսգրքում փոփոխություններն իրականացնելու համար նախատեսվում է ներգրավել 16 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, որոնք արժանացել են ՀՀ կառավարության հավանությանը, կյանքի կոչելու համար անհրաժեշտ է 16 միլիոն դոլարի ներդրում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը` ավելացնելով, որ փոփոխությունները պետք է իրականացվեն մինչև սեպտեմբերի մեկը: Նախատեսվում է միջոցները ներգրավել միջազգային կառույցներից:

Արձագանքելով ասվածին` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մինչև սեպտեմբերի 1-ը քիչ ժամանակ է մնացել, քանի որ մինչ այդ արձակուրդային շրջան է:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն իր հերթին նշեց, որ փոփոխությունները բացառիկ պայմանավորվածության արդյունք են, և պետությունն, իր վրա հսկայական պարտավորություն վերցնելով, պետք է կարողանա լուծում տալ հարցին: «Իրականացումը, բացի բարի կամքից և մեծ ջանքից, պահանջում է լուրջ ֆինանսավորման փաթեթ: Ամբողջ ֆինանսավորումը 16 միլիոն դոլար է կազմում: Միայն դրա առկայության դեպքում ծրագիրն իրականանալի կդառնա: Դա իսկապես մեծ բեռ է պետության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սարգսյանը:

ՀՀ վարչապետն էլ նշեց, որ պետք է սպասել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի և Արդարադատության նախարարի վերադարձին, ովքեր մեկնել են Ստրասբուրգ` քննարկումների, որից հետո կփորձեն հստակեցնել հարցը:

ՀՀ կառավարությունը հունիսի 23-ին հավանություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու նախագծերի փաթեթին:

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում