Սպորտ

Լյուվենում շախմատային Գրանդ Տուրի մրցաշարում Լևոն Արոնյանը զբաղեցրել է 3-րդ տեղը

1 րոպեի ընթերցում

Լյուվենում շախմատային Գրանդ Տուրի մրցաշարում Լևոն Արոնյանը զբաղեցրել է 3-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուվենում անցկացվող շախմատային Գրանդ Տուրի մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը: Ինչես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արոնյանը 36 միավորից վաստակել է 20-ը՝իրենից առաջ թողնելով միայն Ուեսլի Սոյին և Մագնուս Կարլսենին: Վերջիններս համապատասխանաբար վաստակել են 20.5 և 23 միավոր: Լևոն Արոնյանը վերջին տուրում միավորը կիսել էր Վեսլեին Տոպալովի հետ:

Մրցաշարի ավարտին լավագույն արդյունքը գրանցել է Վլադիմիր Կրամնիկը: Ռուս շախմատիստը կարողացել է առավելության հասնել Անիշ Գիրիի նկատմամաբ: Մրցաշարի հաղթող Մանգուս Կարլսենը վերջին տուրում պարտիան ոչ-ոքի է ավարտել Հիկարու Նակամուրայի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում