Տարածաշրջանային

Իսմայիլովան հորդորել է Ֆարել Ուիլյամսին, Էնրիկե Իգլեսիասին և մյուսներին չմասնակցել Ալիևների ստին

3 րոպեի ընթերցում

 Իսմայիլովան հորդորել է Ֆարել Ուիլյամսին, Էնրիկե Իգլեսիասին և մյուսներին չմասնակցել Ալիևների ստին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավքում մեկնարկած «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարին հրավիրված` Ֆարել Ուիլյամսը, Քրիս Բրաունը և Էնրիկե Իգլեսիասը կոչված են զվարճացնելու մրցաշարի երկրպագուներին` օգնելով քարոզել իշխող Ալիևների կողմից առաջ տարվող միտքն այն մասին, թե իբր Ադրբեջանը երջանիկ երկիր է: Սակայն իրականում այդ երկրում տարածված է կաշառակերությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին The Washington Post պարբերականում հրապարակված հոդվածում գրել է հայտնի ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան:

«Ադրբեջանում պաշտոնյաները կարող են գնվել և վաճառվել, աչքերը կարող են կույր ձևանալ և չնկատել հանցանքները, եթե դրա դիմաց ճիշտ գին է վճարված: Միակ բանը, որ չես կարող գնել, խոսքի ազատությունն է»,- գրել է Իսմայիլովան:

2015 թվականի սեպտեմբերին լրագրողը դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման Ալիևների ընտանիքի հանցագործությունների մասին հետաքննական հոդվածներ հրապարակելու համար: Իսմայիլով պատմել է, թե ինչպես է խիստ գրաքննության ենթարկվել բանտում գտնվելու ժամանակ, որտեղ ուսումնասիրվել է նրա ամեն մի թուղթն ու գրառումը:

«Երբ ինձ հարցրեցին, թե արդյոք կցանկանայի, որ իմ ընտանիքի անդամներն ու փաստաբանները նախագահին դիմում գրեն ինձ ազատ արձակելու խնդրանքով, ես ասացի` ոչ: Ես չցանկացա լինել բռնատիրական մեքենայի մասը»,- ընդգծել է Իսմայիլովան` հավելելով, որ 2015 թվականի մայիսին իր ազատ արձակումը պետք է համարել տարբեր կազմակերպությունների կողմից միջազգային քարոզչության և պայքարի արդյունք: «Սակայն ես միայն մեկն էի Ադրբեջանում տասնյակ քաղբանտարկյալներից: Շատերը շարունակում են մնալ ճաղերի հետևում»,- գրում է ադրբեջանցի լրագրողը, ով այդ ձերբակալությունները համարում է իշխանությունների անհանդուրժողականության ապացույց:

«Երկրի իշխանությունները հուսահատորեն փորձում են Ադրբեջանին ներկայացնել իբրև լիբերալ, բազմակարծություն ունեցող երկիր: Միաժամանակ, նրանք սպորտային մեգաիրադարձությունների վրա ծախսում են գումարներ, որը երկիրը չունի` նպատակ ունենալով կուրացնել աշխարհը:

Ինձ հետաքրքրում է` Ֆարել Ուիլյամսը և մյուսները այս հանգստյան օրերին Բաքվում կկանգնե՞ն ու կհարցնե՞ն սովորական ադրբեջանցիներին, թե արդյոք նրանք երջանիկ են, կամ արդյոք նրանք ցանկանո՞ւմ են նման հեղինակավոր իրադարձություն տեսնել մի երկրում, որը ձախողում է իր քաղաքացիների համար տարրական առողջապահական ապահովագրական համակարգ ստեղծելու հարցում:

Կամ գուցե նրանք չեն էլ հարցնի, քանի որ գիտեն, որ ադրբեջանցիները սովոր չեն հայտնել սեփական կարծիքը, քանի որ վախենում են, որ այդ դեպքում ոչ մի գումար չի կարող գնել նրանց ազատությունը: Գուցե նրանք, ում ազատությունը ռիսկի տակ է, չի կարող հարցականի տակ դնել ռեժիմին, բայց Իգլեսիասը, Բրաունը կամ Ուիլյամսը կարող են, իհարկե, եթե նրանք ստիպված չեն մասնակցելու ստին»,- ասվում է The Washington Post-ում հրապարակված հոդվածում:

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Տարածաշրջանային

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Տարածաշրջանային

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Տարածաշրջանային

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

Տարածաշրջանային

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում