Տարածաշրջանային

«Գազպրոմը» մինչեւ տարեվերջ 100 մլն խորանարդ մետր գազ կմատակարարի Վրաստանին

1 րոպեի ընթերցում

«Գազպրոմը» մինչեւ տարեվերջ 100 մլն խորանարդ մետր գազ կմատակարարի Վրաստանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմը» պարտավորագիր է կնքել Վրաստանին գազի առեւտրային մատակարարման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ընկերությունը:

Համապատասխան փաստաթղթերը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում ստորագրել են ռուսական ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը եւ «Գազկօ+»-ի կոմերցիոն տնօրեն Գեորգի Մամալաձեն:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 2016 թվականին «Գազպրոմը» միագումար Վրաստանին կմատակարարի մինչեւ 100 մլն խորանարդ մետր գազ: Պարտավորագրի գործողության ժամկետը հուլիսի 1-ից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ն է՝ հետագա երկարացման հնարավորությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում