Աֆանասևի և Սոլոշենկոյի ինքնաթիռը ժամանել է Կիև

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի քաղաքացիներ Գենադի Աֆանասևն և Յուրի Սոլոշենկոն, ովքեր Ռուսաստանում դատապարտված էին, ինքնաթիռով ժամանել են Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ հանդիպման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Պրոֆիլակտիկ և կլինիկական բժշկության գիտա-գործնական կենտրոնում:

Ավելի վաղ ինքնաթիռով Մոսկվա են ժամանել Օդեսայի լրագրողներ Վիտալիյ Դիդենկոն և Ելենա Գլիշյենսկայան: Ուկրաինայում նրանց մեղադրում են անջատողականության մեջ՝ իբրև «Բեսարաբիայի ազգային ռադա»-ի կազմակերպիչներ և ակտիվ մասնակիցներ:

Հայերեն Русский