Սպորտ

Դրեյմոն Գրինը բաց կթողնի գերեզրափակիչ 5-րդ դիմակայությունը

1 րոպեի ընթերցում

Դրեյմոն Գրինը բաց կթողնի գերեզրափակիչ 5-րդ դիմակայությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գոլդեն Սթեյթ Վորիորս»-ի առաջատարներից բասկետբոլիստներից Դրեյմոն Գրինը զրկվել է «Քլիվլենդ Կավալյերս»-ի հետ սերիայի 5-րդ խաղին մասնակցելու հնարավորությունից: «Վորիորս»-ի կենտրոնականը այսպիսի պատժի է արժանացել «Քլիվլենդ»-ի հետ 4-րդ հանդիպման ժամանակ Լեբրոն Ջեյմսի հետ բախման պատճառով: Ոչ սպորտային արարքի համար Գրինը որակազրկվել է, իսկ Ջեյմսը ստացել անհատական զգուշացում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինֆորմացիան հայտնում է NBA-ի պաշտոնական կայքը:

«Գոլդեն Սթեյթ Վորիորս»- «Քլիվլենդ Կավալյերս» գերեզրափակիչ 5-րդ խաղը կկայանա Օքլենդում: Դիմակայությունում այս պահի դրությամբ 3-1 հաշվով հաղթում է «Գոլդեն Սթեյթ»-ը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում