Պարզվել է Մոհամեդ Ալիի հուղարկավորությունից Էրդողանի շտապ հեռանալու գլխավոր պատճառը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարզվել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորության արարողությունից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շտապ հեռանալու գլխավոր պատճառը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով WLKY.com կայքը, Մոհամեդ Ալիի հոգեհանգստի հանդիսավոր արարողության մասնակից ԱՄՆ-ի ամենաճանաչված հրեա ռաբբի առաջնորդ, քաղաքական ակտվիստ Մայքլ Լերները, Ալիի հիշատակին ունեցած ելույթում, դիմելով աշխարհի առաջատար երկրների առաջնորդներին, հայտարարել է. «Թուրքիայի առաջնորդներին ասեք վերջ տան քրդերի սպանություններին»:

Թուրքական DemokratHaber կայքը հայտնում է, որ Մուհամեդ Ալիի հուղարկավորության արարողությանն ԱՄՆ-ի հրեական համայնքին ներկայացնող ռաբբի Մայքլ Լերների այդ կոչը դարձել է ԱՄՆ ժամանելուց ընդամենը մի քանի ժամ հետո Էրդողանի հեռանալու համար որոշում ընդունելու գլխավոր վերջին կաթիլը:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Մուհամեդ Ալիի երկրպագու Էրդողանը նրա հուղարկավորությանը մասնակցելու համար ԱՄՆ այցը ծրագրել էր 2 օր ժամկետով, սակայն նրա գլխավորած պատվիրակությունը ընդամենը 4-5 ժամ հետո շտապ հետ վերադառնալու որոշում է ընդունել:

CNN Turk-ն այդ առնչության հաղորդել է, որ Էրդողանի հետ վերադառնալու պատճառը հանդիսացել է այն, որ ԱՄՆ-ում նրան հարգալից չեն դիմավորել: Մուհամեդ Ալիի ընտանիքը Էրդողանի «ժեստային» պահանջներին պատասխանել է. ««Մենք դա չենք ցանկանում», ինչը վիրավորել է Էրդողանի պատվիրակությանը:

Թուրքական «Հուրիեթ» պարբերականը միջադեպերի հետ կապված գրել է, որ Ալիի հոգեհանգստի արարողության ժամանակ Էրդողանը ցանկացել է Քաբա (իսլամական սրբավայր) կատարած ուխտագնացությունից բերած իր քիսուայի (իսլամական ծածկոց) մի մասը դնել դագաղի վրա, սակայն ստացել է «Մենք դա հետո կդնենք» պատասխանը, ինչը նա դժգոհությամբ է ընդունել: Բացի այդ, մերժվել է «Ղուրան» կարդալու իր եւ Կրոնական գործերի նախարար Մեհմեթ Գյորմեզի ցանկությունը:

Այդ միջադեպերի պատճառով Էրդողանը վերադարձել է Թուրքիա առանց Մուհամեդ Ալիի թաղման արարությանը մասնակցելու:

Հայերեն العربية English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 16/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 16/09/26

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Ստրասբուրգում կբացվի Խրիստո Բոտևի մահվան 150-ամյակին նվիրված ցուցահանդես. BTA

Արարատի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

ՌԴ-ն բացառում է Եվրոպայի հետ անվտանգության ոլորտում պայմանագրերը նույնիսկ հարաբերությունների կարգավորման դեպքում

Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հանրային տրանսպորտը պետք է ավելի թանկ լինի, որ լավ որակի լինի. Ալեն Սիմոնյան

ՄԱԿ-ում նշել են, որ օզոնային անցքը փոքրացել է մինչև վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն չափերը

Հայաստանը գազի մատակարարման հարցում շարունակելու է այլընտրանքներ փնտրելու մարտավարությունը. Ալեն Սիմոնյան