Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել 11 խորհրդարանականներին չայցելել Թուրքիա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բունդեսթագի թուրքական ծագմամբ պատգամավորներին զերծ մնալ Թուրքիա այցելությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին գրել է DerSpiegelօրաթերթը` վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրները:

Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունած բանաձևով Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները համարեց ցեղասպանություն: Ի պատասխան` Թուրքիան անհապաղ հետ կանչեց Բեռլինում իր դեսպանին` Գերմանիայի խորհրդարանի որոշումն անվանելով սխալ: Պաշտոնական Անկարան հայտարարեց, որ Գերմանիայի դեմ կընդունի «գործողությունների ծրագիր»:

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք հասարակության ուշադրությունն է հրավիրել Բունդեսթագի թուրքական ծագմամբ 11 պատգամավորների վրա և սուր քննադատության ենթարկել նրանց: Այն բանի համար, որ նրանք դեմ չեն քվեարկել բանաձևի ընդունմանը` Էրդողանն առաջարկել է լաբորատոր փորձաքննության ենթարկել Բունդեսթագի թուրք պատգամավորների արյունը` պարզելու նրանց ազգությունը: Էրդողանի այս խոսքերը գնահատվել է որպես հարձակում խորհրդարանականների դեմ:

Հայերեն English Русский

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

Վարչապետն Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող քննարկմանը հանդես է գալիս ելույթով

ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ակադեմիական կազմի աշխատավարձերի բարձրացմանը և հաստատել համալսարանի զարգացման ռազմավարական ծրագիրը

Ուկրաինայի հարցով ԵՄ-ԱՄՆ համագործակցությունն այժմ «շատ դժվար է».  Կայա Կալաս

ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքները

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ

ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր

Մոսկվան դատապարտել է Եվրամիության նոր պատժամիջոցները

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը

ՀՀ-ն ձգտում է գործնական քայլեր նախաձեռնել, որոնք կշարունակվեն COP17 համաժողովից հետո. Կավեհ Զահեդի