Սպորտ

«Grand Chess Tour» մրցաշարում Լևոն Արոնյանը 7-րդ հորիզոնականում է

1 րոպեի ընթերցում

 «Grand Chess Tour» մրցաշարում Լևոն Արոնյանը 7-րդ հորիզոնականում է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Փարիզի « Grand Chess Tour» մրցաշարի 5 տուրերից հետո զբաղեցնում է միայն 7-րդ տեղը: Փարիզում ընթացող շախմատային մրցաշարում խաղացվել է արագ շախմատի 5 տուր, որտեղ Արոնյանը տոնել է մեկ հաղթանակ, երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի արդյունքով և պարտվել երկուսում: Այժմ Արոնյանն ունի 4 միավոր:

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ այդ մասին հայտնում է` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Առաջատարը Մագնուս Կարլսենը և Հիկարու Նակամուրան են : Հունիսի 11-ին և 12 գրոսմայստերները կմրցեն արդեն կայծակնային շախմատում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում