Մշակույթ

Մել Գիբսոնն աշխատում Է «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակության վրա. The Hollywood Reporter

2 րոպեի ընթերցում

Մել Գիբսոնն աշխատում Է «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակության վրա. The Hollywood Reporter

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնն աշխատում Է «Քրիստոսի չարչարանքները» (The Passion of the Christ) ֆիլմի շարունակության վրա, որի Էկրան բարձրանալը 2004 թվականին հասարակական մեծ բանավեճի տեղիք տվեց: Ինչպես հայտնել Է TheHollywood Reporter հրատարակությունը, սիքվելը կկենտրոնանա հարության տեսարանների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես միշտ ցանկացել եմ պատմել այս պատմությունը: «Չարչարանքներն» սկիզբն Է, բայց այդ պատմությունը շարունակություն ունի»,- հրատարակությանն ասել Է սցենարիստ Ռենդալ Ուոլեսը, որը Գիբսոնի հետ աշխատել Է «Խիզախ սիրտը» (Braveheart, 1995) օսկարակիր ֆիլմի վրա:

«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը ներկայացնում Է Հիսուսի կյանքի վերջին 12 ժամերը: Անկախ ստուդիայի թողարկած կինոնկարն, ունենալով 30 միլիոն դոլարի բյուջե, համաշխարհային վարձույթում հավաքել Է ռեկորդային 612 միլիոն դոլար: Ուոլեսի խոսքով, որն արդեն ձեռնամուխ Է եղել սցենարի աշխատանքներին, սիքվելի ֆինանսավորումն առայժմ հարցականի տակ Է, թեեւ որոշ ներդրողներ հետաքրքրված են ծրագրով: «Չափազանց շուտ Է խոսել փողի մասին: Դա ընդգրկուն, սրբազան ծրագիր Է»,- հավելել Է նա:՝

Ըրպես նոր կինոնկարի ռեժիսոր կրկին հանդես կգա 60-ամյա Մել Գիբսոնը, որը համաշխարհային հռչակ Է ձեռք բերել այնպիսի ֆիլմերում կատարած դերասանական աշխատանքների շնորհիվ, ինչպիսիք են «Խենթ Մաքսը» (Mad Max, 1979), «Մահացու զենք» (Lethal Weapon, 1987), «Թռչնակը լարի վրա» (Bird on a Wire, 1990), «Ինչ են ցանկանում կանայք» (What Women Want, 2000) եւ բազմաթիվ այլ ֆիլմեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում