Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 9-ին ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Ակտոբե քաղաքում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը ղազախ զինծառայողների և անմեղ քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։