Հասարակական

Ռոդ Այլենդ նահանգի Սենատը հաստատել է Հայոց ցեղասպանությունը դպրոցական ծրագրում ներառելու օրինագիծը

2 րոպեի ընթերցում

Ռոդ Այլենդ նահանգի Սենատը հաստատել է Հայոց ցեղասպանությունը դպրոցական ծրագրում ներառելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատն առաջիկայում կքննարկի Հոլոքոստն ու մյուս ցեղասպանությունները պատմության կրթական ծրագրերում ներառելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով providencejournal.com-ը, օրենքն արդեն իսկ հավանություն է ստացել Սենատում, որի անդամները միաձայն` 36 կողմ և ոչ մի դեմ ձայնով քվեարկել են դրա օգտին:

Օրենքը նախատեսում է միջնակարգ և ավագ դպրոցների կրթական ծրագրերում ներառել Հոլոքոստը, Հայոց ցեղասպանությունը, Կամբոջայի, Իրաքի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները:

Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատում օրենքի ընդունման պարագայում թեման կներառվի 2017-2018 թվականների դպրոցական կրթական ծրագրերում:

Օրենքի առաջատար հովանավորներից սենատոր Գեյլ Գոլդինը նշել է. «Երբ մենք նայում ենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում գլոբալ առումով, ականատեսն ենք լինում պատերազմի հետևանքներին, կարևոր է, որ այդ ամենը դիտարկվի ավելի լայն պատմական կոնտեքստում, որպեսզի մեր երեխաներն էլ հասկանան ցեղասպանությունների և Հոլոքոստի երկարատև ազդեցությունը, որպեսզի մենք այլևս չկրկնենք պատմությունը»:

ԱՄՆ յոթ նահանգներ` Կալիֆորնիան, Ֆլորիդան, Իլիոնիսը, Միչիգանը, Նյու Յորքը, Նյու Ջերսին և Փենսիլվանիան արդեն ունեն նման օրենքներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում