Միջազգային

Բողոքի թթվահոտը. Փարիզը թափոններով Է լցվում աղբատարների գործադուլի պատճառով

2 րոպեի ընթերցում

Բողոքի թթվահոտը. Փարիզը թափոններով Է լցվում աղբատարների գործադուլի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնյակներով աղբի բաքեր, լեփ-լեցուն տոպրակներ փողոցային աղբարկղների կողքին, թթու հոտ. հունիսի 9-ի առավոտյան Փարիզն այնքան Էլ լավ տպավորություն չի թողնում. շարունակվող գործադուլի պատճառով փողոցներից աղբը ոչ ոք չի հավաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունիսի 8-ին հայտնի Էր դարձել, որ աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ գործադուլների Էստաֆետն ընդունել են կոմունալ ծառայությունների աշխատակիցները, որոնք պատասխանատու են աղբահանության եւ աղբի վերամշակման համար:

Փողոցները մաքրող կոմունալ աշխատողներն աղբարկներից հանում են լեփ-լեցուն տոպրակները, եւ դրանք, նույնիսկ ոչ միշտ կապելով՝ թողնում փողոցում: Աղբի բաքերը, որոնք սովորաբար բնակելի տներից դուրս են տանում դռնապանները, այդպես Էլ մնում են մայթերին, իսկ դրանց կողքին տոպրակների սարերը շարունակում են աճել: Փարիզում հաստատված տաք եղանակը եւ արեւը նպաստում են աղբի նեխմանը, եւ գործադուլի գարշահոտությունը տարածվում Է փողոցներով մեկ:

Տեղական զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ ակցիայի սկսվելուց մեկ օր անց եւ Ֆրանսիայում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բացումից ուղիղ մեկ օր առաջ աղբահանության ընդգրկուն խնդիրներ են ծառացել Ֆրանսիայի մայրաքաղաքի բազմաթիվ օկրուգներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում