Միջազգային

Արգելված Է 2,3 հազար ագրեսիվ մարզասերների մուտքը Ֆրանսիա. Figaro

1 րոպեի ընթերցում

Արգելված Է 2,3 հազար ագրեսիվ մարզասերների մուտքը Ֆրանսիա. Figaro

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան արգելել Է տարբեր երկրներից ֆուտբոլի ավելի քան 2,3 հազար ագրեսիվ մարզասերների մուտքը երկիր՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անվտանգության ապահովման շրջանակներում, որը կսկսվի հունիսի 10-ին Ֆրանսիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 8-ին հայտնել Է Figaro թերթը:

«Առանց հապաղման, առնվազն 2 հազար 355 ագրեսիվ մարզասերներ, որոնց իրենց հայրենիքում արգելված Է այցելությունը մարզադաշտեր, ստացել են Ֆրանսիայի տարածք մուտքի արգելք եւ նախազգուշական նպատակներով գրանցվել որոնվող մարդկանց ցուցակում»,- մեջբերում Է թերթը ներքին գործերի նախարարության վիճակագրությունը:

Հասարակական կարգի պահպանության եւ մարզասերների ընդհարումների կանխման համար Ֆրանսիայի տարածք են ժամանել 180 ոստիկաններ մարզական մրցմանը մասնակցող երկրներից: Կարգի պահապանները կգտնվեն մարզադաշտերում, ֆան-գոտիներում, օդանավակայաններում եւ կայարաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում