Էրդողանը համաշխարհային քաղաքականության ոլորտում խուլիգանի դեր է խաղում. Բաշար Ասադ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաշխարհային քաղաքականության ոլորտում խուլիգանի դեր է խաղում, իսկ նրա ռեժիմը` «ֆաշիստական» է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ֆրանսիական I24TV հեռուստաալիքը:

«Էրդողանի ֆաշիստական ռեժիմը մշտապես կենտրոնացել էր Հալեպի վրա, բայց նրա երազանքները կթաղվեն Հալեպում», -երկրի նոր խորհրդարանին հղած խոսքում ասել է Բաշար Ասադը:

«Վերջին շրջանում Էրդողանը հազարավոր ահաբեկիչներ է թույլ տվել գալ Հալեպ: Նա համաշխարհային քաղաքականության ոլորտում խուլիգանի դեր է խաղում», -ասել է Սիրիայի ղեկավարը:

Ասադը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Իրանին եւ Չինաստանին «հավատարիմ եւ անփոփոխ աջակցության» համար:

«Ահաբեկչության ջախջախումն անխուսափելի է, քանի դեռ կան այնպիսի երկրներ, ինչպիսին Իրանն է, Ռուսաստանը եւ Չինաստանը, որոնք հարգում են սկզբունքները եւ պաշտպանում ժողովուրդների ինքնորոշվելու իրավունքը: Շնորհակալություն նրանց դրա համար», -հայտարարել է Սիրիայի նախագահը, ում խոսքը մեջբերել է Sputnik-ը:

Սիրիայի խորհրդարանի առաջին նսիտը տեղի է ունեցել մայիսի 7-ին` ապրիլի 13-ին Դամասկոսի կողմից վերահսկվող շրջաններում անցկացված ընտրություններից հետո:

«Սիրիայի ժողովուրդը դարձյալ զարմացրել է աշխարհին ընտրություններին իր բացառիկ ներկայությամբ ու թեկնածուների մեծ թվով», -նշել է Բաշար Ասադը:

Հայերեն العربية

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս