Ստամբուլի պայթյունի զոհերի թիվը հասել է 11-ի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը նոր տվյալներ է հրապարակել քաղաքում իրականացված պայթյունի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, նոր տվյալներով` մահացել է 11 մարդ` 7 ոստիկան և 4 քաղաքացիական անձ:
Նահանգապետի հայտարարության համաձայն` 36 մարդ վիրավոր է, ընդ որում, նրանցից 3-ի վիճակը ծանր է: Պայթյունի հետևանքով դադարեցվել են քննությունները Ստամբուլի համալսարանում:
Հունիսի 7-ի առավոտյան պայթյուն է որոտացել Ստամբուլիմետրոյի Վեզնեջիլեր կայարանիմոտակայքում: Ըստ նախնական տվյալների` ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ հեռակառավարման միջոցով պայթեցվել է կայանած մեքենան: Պայթյունի հետևանքով վնասվել են հարակից շինություններն ու ավտոմեքենաները: Հաղորդվում է, որ պայթյունից հետո լսվել են կրակոցներ: Նախնական տվյալները պայթյունի` ահաբեկչական հարձակում լինելու մասին են: Թուրքական իրավապահ մարմինները դեպքի վայրում անվտանգության լայնամասշտաբ միջոցներ են ձեռնարկել: