Միջազգային

Իսլամիստները կենդանի այրել են 19 եզդի կանանց

1 րոպեի ընթերցում

Իսլամիստները կենդանի այրել են 19 եզդի կանանց

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները կենդանի այրել են 19 եզդի կանանց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Independent-ը՝ վկայակոչելով քրդական աղբյուրներ:

Տեղի ակտիվիստ Աբդուլա ալ Մալայի խոսքով՝ կանանց հրապարակավ այրել են երկաթե վանդակներում այն բանի համար, որ նրանք հրաժարվել են սեռական հարաբերություններ ունենալ ԻՊ-ի զինյալների հետ: «Հարյուրավոր մարդիկ կանգնել եւ դիտում Էին նրանց մահապատիժը,-պատմել Է ալ Մալան:-Նրանց հաշվեհարդարից փրկելու ոչ մի հնարավորություն չկար»:

Հազարավոր եզդի կանայք իսլամիստների գերության մեջ հայտնվեցին, երբ ԻՊ-ի զինյալները 2014 թվականի օգոստոսին գրավեցին Իրաքի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սինջար քաղաքը: Նրանցից շատերին ահաբեկիչներն օտագործում են որպես սեքս-ստրկուհիներ՝ դաժան հաշվեհարդար տեսնելով նրանց հետ, ովքեր հրաժարվում են սեռական կապի մեջ մտնել զինյալների հետ: Այսպես, 2016 թվականի ապրիլին հաղորդվել Էր 250 կանանց մահապատժի մասին, որոնք փորձել Էին խուսափել «սեքս-ջիհադին» բռնի մասնակցությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում