Գերմանիայի թուրք պատգամավորներին Ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո սպառնում են սպանել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո թուրքական ծագում ունեցող բոլոր պատգամավորները սկսել են մահվան սպառնալիքներ ստանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է գերմանական Die Zeit պարբերականը:

Կանաչների կուսակցության պատգամավոր Օզքան Մութլուն, խոսելով հեռուստաալիքներից մեկով, հայտարարել է, որ գերմանական խորհրդարանի բոլոր 11 թուրք պատգամավորները սկսել են աննախադեպ մեծ մասշտաբի սպառնալիքներ ստանալ:

Ուշագրավ է, որ Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո Անկարայի քաղաքապետ, հակահայկական մոտեցումներով հայտնի Մելիհ Գյոքչեքը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել էր լուսանկար, որում պատկերված էին Բունդեսթագի բոլոր թուրք պատգամավորները: Լուսանկարը հազարավոր օգտատերերի կողմից սկսել էր տարածվել` ավելի թիրախավորելով Գերմանիայի թուրք պտգամավորներին: Մութլուն կարծիք է հայտնել, որ իշխանության ներկայացուցչի կողմից նման արարքը կարող է դիտարկվել որպես կոչ նրանց դեմ ինչ-ինչ գործողությունների գնալու: «Նման խելագար պատճառով Թուրքիայում շատերն են մահացել»,- նշել է Բունդեսթագի թուրք պատգամավորները:

Սպառնալիքների մեծ բաժին է հասել Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին, ով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախաձեռնողներից էր: Օզդեմիրի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Բերթհոլդը հայտնել է, որ քաղաքական գործիչը դեռևս երբեք այնքան սպառնալիք չի ստացել, որքան բանաձևի ընդունումից հետո: Նրանք խնդրի մասին հայտնել են Գերմանիայի Դաշնային անվտանգության ծառայությանը, Օզդեմիրի տան մոտ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկված:

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:

Հայերեն العربية English Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով