Էրդողանն առաջարկել է Բունդեսթագում թուրք պատգամավորների արյունը փորձաքննության ենթարկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի դադարում տարբեր հարթակներից ելույթների ժամանակ դատապարտել Գերմանիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս անգամ նա խնդրի մասին խոսել է Սաբահաթթին Զաիմ համալսարանի ավարտական արարողության ժամանակ:

«Հե~յ, Գերմանիա, տես, նորից եմ ասում` նախ և առաջ Հոլոքոստի, Նամիբիայում շուրջ 100 հազար նամիբիացու սպանելու, ոչնչացնելու հաշիվը կտաս»,- ասել է Էրդողանը` նշելով, թե Գերմանիան ամենաքիչն իրավունք ուներ խորհրդարանում Հայոց ցեղասպանության շուրջ քվեարկություն կազմակերպելու:

Թուրքիայի նախագահը կրկին հիշեցրել է իր երկրում շուրջ 100 հազար հայի գտնվելու փաստի մասին` նշելով, թե բոլորին «Հայաստան կուղարկեին, եթե հայերի թշնամին լինեին»:

Էրդողանը հրավիրել է ուսումնասիրելու թուրքական արխիվները և միայն դրանից հետո իրենց դեմ մեղադրանքներ ներկայացնելու:

Նա անդրադարձել է նաև Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևն ազգությամբ թուրքերի կողմից պատրաստելու փաստին`ասելով. «Ի՞նչ թուրք: Նրանց արյունը պետք է լաբորատորիական փորձաքննության ենթարկել»:

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:

Հայերեն العربية English Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս