Տարածաշրջանային

Էրդողանը սպառնացել է Թուրքիա վերադառնալուց հետո որոշել Գերմանիայի դեմ ձեռնարկելիք քայլերը

1 րոպեի ընթերցում

Էրդողանը սպառնացել է Թուրքիա վերադառնալուց հետո որոշել Գերմանիայի դեմ ձեռնարկելիք քայլերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին մեկնաբանությունն է արել Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հետ կապված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» հգործակալությունը, Էրդողանը Քենյայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է.«Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշումը լրջորեն կվնասի Թուրքիա-Գերմանիա հարաբերություններին: Վերադառնալուց հետո այս ամենը կքննարկենք և կորոշենք, թե ինչ քայլ պետք է ձեռնարկել, ինչից հետո էլ կձեռնարկենք այն քայլերը, որոնք պետք են»:

Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը:

Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները:

Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում