Վաղ թե ուշ նաև Թուրքիան է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Ալեքսանդր Սաֆարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որևէ կասկած չկար, որ Գերմանիայի Բոնդեսթագն ընդունելու էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը: «Այն առաջարկված էր ինչպես իշխող, այնպես էլ Կանաչների կուսակցության կողմից: Բնական է, որ թուրքական կողմը որևէ ազդեցություն ունենալ չէր կարող այդպիսի կայացած պետականություն ու ժողովրդվարություն ունեցող երկրի վրա, ինչպիսին Գերմանիան է»,-ասաց Ալեքսանդր Սաֆարյանը: Նրա խոսքով, Թուրքիան պետք է հասկանա, որ ժխտողական քաղաքականությունն ապագա չունի:

Ալեքսանդր Սաֆարյանը նշեց, որ Բունդեսթագում բանաձևի ընդունումը ողջունվելու է թե Հայաստանի իշխանությունների, թե համայն հայության կողմից: Նա հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից է` կապված մեր ազգային անվտանգության հետ:

«Արդյոք Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը կարող է շղթայական ռեակցիա ունենալ». հարցին ի պատասխան, Ալեքսանդր Սաֆարյանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը վաղուց ճանաչված ցեղասպանություն է:

«ԳԱԱ թղթակից անդամ պրոֆեսոր Նիկոլայ Հովվհաննիսյանն ունի աշխատություն` «Հայոց ցեղասպանությունը ճանաչված ցեղասպանոթյուն է» վերնագրով: Եվ դա, իրապես, այդպես է: Ինչպես գիտենք բազմաթիվ երկրներ են ճանաչել, ԱՄՆ-ի նահանգների ճնշող մեծեմասնությունն է ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ես կասկած չունեմ, որ վաղ թե ուշ ԱՄՆ-ի կոնգրեսը, ԱՄՆ-ի նախագահը ճանաչելու են Հայոց ցեղասպանությունը: Ավելին, վաղ թե ուշ նաև Թուրքիան է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ի դեպ, այս մասին առիթ եմ ունեցել ասելու թուրքական լրատվամիջոցներին»,-հավելեց Ալեքսանդր Սաֆարյանը:

Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:

Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները:

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը