Սպորտ

Լևոն Արոնյանը 4-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը 4-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը. շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն (2792) աղյուսակում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առաջինից երրորդ հորիզոնականները զբաղեցրել են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ֆաբիանու Կարուանան (ԱՄՆ):

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն 100-ի մեջ ընդգրկվել են նաև Գաբրիել Սարգսյանը (59-րդ հորիզոնական), Վլադիմիր Հակոբյանը (65-րդ հորիզոնական) և Սերգեյ Մովսիսյանը (89-րդ հորիզոնական):

Կանանց վարկանիշային աղյուսակում լավագույն 100-ի մեջ են ընդգրկվել հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը (39-րդ հորիզոնական) և Լիլիթ Մկրտչյանը (48-րդ հորիզոնական):

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում