Թուրքիայում սիրիացի երեխաներին օգտագործում են որպես ստրուկներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մարաշի նահանգում հանցագործ խմբավորում է վնասազերծվել, որը երկար ժամանակ զբաղվել է փախստական սիրիացի երեխաներին որպես ստրուկ` էժան աշխատուժ օգտագործելով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, պարզվել է, որ միայն Մարաշ քաղաքում 9-14 տարեկան 282 սիրիացի երեխաներ օրական 12 ժամ աշխատել են որպես մակուլատուրա` տպագրական խոտան հավաքողներ, իրենց աշխատանքի դիմաց ստանալով օրական 5 թուրքական լիրա (մոտ 2,5 ԱՄՆ դոլար):

Հանցագործ խմբավորմանը հայտնաբերելու առիթը հանդիսացել է այն, որ Մարաշի կենտրոնում մեծացել էր սայլակներով թղթի թափոններ հավաքող սիրիացի երեխաների թիվը: Հայտնաբերվել են նաեւ անլեգալ պահեստները, որտեղ կուտակվում էր երեխաների հավաքած մակուլատուրան: Պահեստները ծառայել են նաեւ երեխաների համար որպես հանրակացարան:

Ոստիկանությունն ընդամենը տուգանել է սիրիացի երեխաներին որպես ստրուկներ օգտագործող երեք թուրք «ձեռնարկատերերին», իսկ հատը 150 լիրայով նրանց սայլակներ վաճառած մյուս թուրք «ձեռնարկատերերի» նկատմամբ վարչական պատիժներ են կիրառվել:

Միջազգային եւ թուրքական ԶԼՄ-ները հաճախ են անդրադարձել Թուրքիայում սիրիացի փախստականներին, այդ թվում` երեխաներին որպես էժան աշխատուժ անլեգալ օգտագործվելու եւ շահագործվելու խնդրին, սակայն, երեւույթը չի վերանում, քանի որ թուրքական իշխանությունները կազմակերպված այդ հանցագործություն կատարողների դեմ թեթեւ պատիժներ են կիրառում:

Հայերեն العربية

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 16/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 16/09/26

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Ստրասբուրգում կբացվի Խրիստո Բոտևի մահվան 150-ամյակին նվիրված ցուցահանդես. BTA

Արարատի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

ՌԴ-ն բացառում է Եվրոպայի հետ անվտանգության ոլորտում պայմանագրերը նույնիսկ հարաբերությունների կարգավորման դեպքում

Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հանրային տրանսպորտը պետք է ավելի թանկ լինի, որ լավ որակի լինի. Ալեն Սիմոնյան

ՄԱԿ-ում նշել են, որ օզոնային անցքը փոքրացել է մինչև վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն չափերը

Հայաստանը գազի մատակարարման հարցում շարունակելու է այլընտրանքներ փնտրելու մարտավարությունը. Ալեն Սիմոնյան