Տարածաշրջանային

Իսրայելի վարչապետը հայտնել է Թուրքիայի հետ հաշտեցմանը մոտ լինելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետը հայտնել է Թուրքիայի հետ հաշտեցմանը մոտ լինելու մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթենյահուն ԱՄՆ-ից կոնգրեսականների մի պատվիրակության ընդունելության ժամանակ հայտարարել է, որ իրենք շատ մոտ են Թուրքիայի հետ հաշտեցմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Haaretz պարբերականը:

Իսրայելի վարչապտը, սակայն, նշել է, որ պետք չէ ակնկալել, թե հարաբերությունները կվերադառնան 10 տարի առաջվա մակարդակին, սակայն դրանց կարգավորումը դրականորեն կնպաստի երկու կողմերի շահերին:

Իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյա Haaretz-ին հայտնել է, որ Թուրքիայի հետ բանակցություններում միակ խոչընդոտն այն է, որ իսրայելական կողմը պահանջում է թուրքական կողմից փակել Ստամբուլում «Համաս»-ի ներկայացուցչությունը: Այս հարցի շուրջ է, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում