Սերժ Սարգսյանն Աստանայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 31-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Ասատանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: