Քաղաքականություն

Աշխարհի բոլոր երկրները պետք է հարգեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

Աշխարհի բոլոր երկրները պետք է հարգեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի բոլոր երկրները և միջազգային կառույցները պետք է հարգեն ինքնորոշման իրավունքի իրացումը, հարգեն այն ժողովուրդներին, որոնք պայքարում են ինքնորոշման իրավունքի իրացման համար: Ազգային ժողովում Էկվադորի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մեր տարածաշրջանում այդպիսին է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Ես շնորհակալ եմ այն ընկալման համար, որ դուք կարևորում եք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև, երբ ՄԱԿ-ը ստեղծվեց, 56 կամ 57 երկիր էին անդամակցում, իսկ այսօր՝ 150-ից ավել, իսկ ՄԱԿ-ի սկզբունքներից մեկն էլ հենց ազգերի ինքնորոշման իրավունքն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիմելով էկվադորցի գործընկերներին՝ ասաց Շարմազանովը:

Շարմազանովը շնորհակալություն հայտնեց էկվադորցի գործընկերներին այն դիրքորոշման համար, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաղթարշավը պետք է շարունակվի: «Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք նոր ինքնորոշված սուբյեկտի՝ ի դեմս ազատ ու անկախ Արցախի»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Էկվադորի խորհրդարանի պատվիրակությունը մայիսի 27-ին խատանքային այցով ժամանել է Հայաստան: Էկվադորցի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որից հետո ՀՀ ԱԺ-ում հանդիպում են ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Էկվադորի խորհրդարանի ներկայացուցիչները մայիսի 27-ին հանդիպում կունենան նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում