Քաղաքականություն

Արտակ Զաքարյանը և Իտալիայում ՀՀ դեսպանը կարևորել են հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունները

2 րոպեի ընթերցում

Արտակ Զաքարյանը և Իտալիայում ՀՀ դեսպանը կարևորել են հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 24-ինընդունել է Իտալիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին: Զրուցակիցները երկու պետությունների հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւորել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, քաղաքական ակտիվ երկխոսության խթանումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմից՝ հավելելով. «Հանձնաժողովի նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ եւ համոզմունք հայտնել, որ իր պաշտոնավարման տարիներին դեսպանը կանի առավելագույնը` զարգացնելու հայ-իտալական բարձր մակարդակի հարաբերությունները:

Երկու պետությունների հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, քաղաքական ակտիվ երկխոսության խթանումը:

Նշվել է, որ Իտալիայի Հանրապետության խորհրդարանի հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում առկա են լավ աշխատանքային եւ գործընկերային հարաբերություններ: Մասնավորապես կարեւորվել է ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, ՆԱՏՕ ԽՎ-ում, Եվրոպական խորհրդարանում Իտալիայի պատգամավորների հետ ակտիվ համագործակցությունը եւ դեսպանության գործուն աջակցությունն այդ հարցում:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է նաեւ համագործակցության ակտիվացումը առեւտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջության եւ ներդրումների խրախուսման ուղղություններով:

Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեության ընթացքում աջակից կլինի միջխորհրդարանական հարաբերությունների առավել ակտիվացմանը, ինչպես նաեւ Իտալիայի Հանրապետության խորհրդարանում ՀՀ Աժ հանձնաժողովի նախաձեռնությունների խթանմանը»:

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում