Շփման գծում մոնիտորինգի ռեժիմի հաստատման հետ կապված որևէ նախապայման չի դրվել. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շփման գծում մոնիտորինգի ռեժիմի հաստատման հետ կապված որևէ նախապայման չի դրվել:

Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից Երևան վերադառնալու ճանապարհին՝ օդանավում այցը լուսաբանող լրագրողներին հետ զրույցում ամփոփելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախաձեռնությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպումը:

«Մոնիտորինգի հաստատման վերաբերյալ որևէ նախապայման չի եղել: Ես չգիտեմ, թե որ ադրբեջանցիներն են պնդում զորքերի դուրս բերման ու նոր դրանից հետո մոնիտորինգի հաստատման մասին, բայց ես գործ ունեմ Ադրբեջանի նախագահի հետ, ով այդպիսի բան չհայտարարեց այնտեղ»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա Սերժ Սարգսյանը նշեց, որ իրենք չեն խոսել բանակցությունների մասին: «Խոսել ենք, որ լավ կլինի տեսանելի ապագայում հանդիպում կայանա, բայց որևէ պայմանների մասին չենք խոսել: Մենք խոսել ենք հրադադարի ռեժիմի պահպանման մասին: Ադրբեջանի նախագահը, նայելով համանախագհներին և ինձ, ասում է, որ մենք ենք նախաձեռնել ապրիլյան այդ գործընթացը: Վստահ եմ` պատկերացնում եք իմ պատասխանը: Ադրբեջանի նախագահն այսօր տասնյակ անգամ կրկնեց, որ Ադրբեջանը միայն ու միայն խաղաղությամբ է ուզում լուծել այս հարցը: Լավ վիճակ չէ, բայց իրական վիճակը դա է»,-ասաց նախագահը:

Հայերեն English Русский

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար բաց մրցույթի մասին հայտարարություն