Քաղաքականություն

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկությունից առաջ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ համաձայն ՀՀ սահմանադրության՝ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, և պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:

ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ դրվեց քվեարկության: Նախագծին կողմ քվեարկեց 94, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 4 պատգամավոր:

ՀՀ սահմանադրության համաձայն՝ ՀՀ ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև 2016 թ. հունիսի 1-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում